Գյումրիում կատարված ողբերգական դեպքի ու հետագա զարգացումների համապատկերին պարբերաբար հնչում են (շատ դեպքերում՝ տենդենցիոզ), թե ուր են կուսակցությունների առաջնորդները, ինչու ժողովրդի կողքին չեն: Ընդգծեցի՝ տենդենցիոզ, քանի որ, որպես կանոն, կշտամբանքի սլաքն ուղղելիս ակնարկում են համաժողովրդական շարժման անդամ ուժերի բացակայությունը:
Բայց պատկերացնենք, որ կատարված հանցագործության հենց առաջին պահից ընդդիմադիր ազդեցիկ ուժերը կանգնեին ժողովրդի կողքին՝ հնարավոր կլինե՞ր չքաղաքականացնել այղ ողբերգությունը, կամ էլ ավելի շատ կշտամբանքի չարժանանային, թե եկել են, մարդկանց ողբերգությունը շահարկելով, քաղաքական դիվիդենտներ են շահում: Չէ՞ որ, ինչ հայտարարություն պետք է եղել՝ արվել է, ինչ աշխատանքներ պետք են եղել՝ տարվել են: Իսկ հարցը հստակ է՝ հասարակությունը պահանջում է, որպեսզի այդ սահմռկեցուցիչ ոճրագործություն կատարած տականքին հանձնեն հայկական կողմին, ու մերժում ստանում հենց մեր իրավապահներից բավական անտրամաբանական ձևով, որով ոչ թե ժողովրդին են խճճում իրենց իրարամերժ պարզաբանումներով, այլ իրենք են խճճվել իրենց բացատրությունների մեջ: Ու երբ արդեն բորբոքված ժողովուրդը համոզվի, որ մեր պահանջը մեր իրավապահներից չէ (նրանց ձեռքին ոչինչ չկա), ոչ էլ ռուսական կողմից (ՌԴ-ն պաշտպանում է իր քաղաքացուն, անգամ ամենավերջին տականքին), այլ մեր իշխանություններից, ու կոնկրետ հասցեատեր ունենք՝ Սերժ Սարգսյան, ուրեմն ժողովրդի կողքին կլինեն նաև ընդդիմադիր քաղաքական ուժերն ու կառաջնորդեն քաղաքական պայքարը, և ոչ ոք այլևս բարոյական իրավունք չի ունենա դա շահարկելու:
Ժամանակին, ավելի ստույգ՝ 88-ին, երբ ժողովուրդը փողոց էր դուրս եկել «Լենին-Պարտիա-Գորբաչով» կարգախոսով, մեր երկրի անկախության համար պայքարողների ժամանակը դեռ չէր եկել: Ու երբ հասարակությունը մի որոշ ժամանակ անց հասկացավ, որ պայքարը հենց լենինիզմի դեմ է, միակուսակցական ավտորիտար համակարգի ու Գորբաչովի ղեկավարած ոչ կենսունակ երկրի, անկախականներն արդեն դուրս եկան առաջին գիծ, կանգնեցին հարթակում, դրանով իսկ՝ ժողովրդի կողքին, ու առաջնորդեցին պայքարը, Ղարաբաղի հարցն էլ լուծվեց մեր ուժերով ու պատերազմում հաղթելու միջոցով: Նմանապես, քանի դեռ այս օրերին մեր իրավապահներից ու ռուսներից արդարություն էինք պահանջում, իշխանափոխության կողմնակից ուժերի ժամանակը դեռ չէր եկել, հուսով եմ՝ հիմա արդեն ամեն ինչ իր տեղը կընկնի, և ընկավ. ով ինչ հայտարարություն պետք էր՝ արեց, ինչ քայլ տեղում պետք էր անել՝ արեց:
Ավելին, երբ արդեն ազգովի վերջնականապես համոզվենք, որ ոչ թե պետք է մեր պրոբլեմների լուծումը պահանջել գործող նախագահից, այլ պահանջել, որ նա հեռանա, ամենաբարդ պրոբլեմն անգամ հնարավոր կլինի լուծել նրանից ազատվելուց հետո:
Եվ երբ շատերն ասում են, թե Սերժ Սարգսյանն ընդհանրապես բացակայում է այս լարված պրոցեսներից, դրա հետ նույնպես համաձայն չեմ: Նրա վարքագծին փոքրիշատե ծանոթ յուրաքանչյուր ոք հրաշալի տեսնում է, որ այս օրերին ցանկացած խարդավանքի մեջ խառն էր «վերջին բոլշևիկի» խառնակիչ մատը:
Նայե՛ք դեպքերի զարգացման ընթացքին ու անմիջապես կտեսնեք՝ երբ իրավիճակի լարվածությանը ոչ ադեկվատ ժողովրդին բորբոքեցին, կեղծ թիրախներ հրամցրեցին, կամ երբ պայքարի ու պահանջատիրության ամենաթեժ պահին հանգստության հորդորներ հնչեցին, հավաքվածներին մասնատեցին ու հարվածի սլաքներն իշխանությունների ամենավերին օղակներից հեռացրին: Ու կհամոզվեք, որ թեպետ Սերժ Սարգսյանը ֆիզիկապես մեզ հետ չէր, բայց նրա «բարի» միտքը միշտ մեզ հետ է:
Հուսամ, որ շուտով մեր իշխանական համակարգում իր ֆիզիկական ներկայությունից մեզ կազատի վերջնականապես, ու կբավարարվենք միայն նրա մասին «բարի» հուշերով:
Էդվարդ Անտինյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ «ԲԱՑԱԿԱ» ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԹԵԺԱՑՐԵՑ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՀՐԱՀՐԵՑ

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203772722541050?pnref=story