Լրահոս

16.01.2015 17:26


Չինաստանում կարգապահական հետաքննություն է սկսվել պետանվտանգության փոխնախարարի նկատմամբ

Չինաստանում կարգապահական հետաքննություն է սկսվել պետանվտանգության փոխնախարարի նկատմամբ

Չինաստանում ներկուսակցական կարգապահական հետաքննություն է սկսվել ՉԺՀ պետական անվտանգության փոխնախարար Մա Ցզանյանի նկատմամբ։ Այս մասին հայտնել է կարգապահության ստուգման հարցերով ՉԿԿ կենտրոնական հանձնաժողովը։
«ՉԺՀ պետական անվտանգության փոխնախարարը՝ նախարարության կուսկոմի անդամ Մա Ցզյանը, կասկածվում է օրենքի և կարգապահության լուրջ խախտումների համար», – նշվում է հաղորդագրությունում։ Այլ մանրամասներ չեն բերվում։
Քաղծառայողների կուսակցական ստուգումները կարգապահական խախտումների ժամանակ սովորաբար տանում են կաշառակերության բացահայտման և գործի փոխանցման իրավապահ մարմիններին։ Կաշառակերության դեմ պայքարը երկրում ծավալվում է 2012-2013թթ.–ից, երբ իշխանության եկան «հինգերորդ սերնդի» ղեկավարները՝ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի գլխավորությամբ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը