Լրահոս

16.01.2015 13:41


Բրազիլիայում, 2016–ի օլիմպիական խաղերին ընդառաջ, մեծացել է ահաբեկչական սպառնալիքը

Բրազիլիայում, 2016–ի օլիմպիական խաղերին ընդառաջ, մեծացել է ահաբեկչական սպառնալիքը

Փարիզի ահաբեկչությունից հետո Ռիո–դե–Ժանեյրոյում, 2016-ի օլիմպիական խաղերին ընդառաջ, բարձրացել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը։ Այս մասին հայտարարել է Բրազիլական հետախուզական գործակալության հակաահաբեկչական վարչության ղեկավար Լուիս Ալբերտ Սալլաբերին։

«Մեր երկրում չկան ահաբեկչական բջիջներ, սակայն կան առանձին անձինք, որոնք կարող են որոշակի աջակցություն ցուցաբերել այդպիսի խմբերի կամ նրանց համար լոգիստիկա ապահովել», – ասել է նա բրազիլական G1 լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Ինչպես ընդգծել է Սալլաբերին, հետախուզությունն «ուշադիր հետևում է այդպիսի «միայնակ գայլերին», որոնք չեն պատկանում ահաբեկչական բջիջների, սակայն համակված են ջիհադի գաղափարախոսությամբ, և համապատասխան կապեր ունեն»։

Նշենք, որ 2016-ի օլիմպիական խաղերը տեղի կունենան 2016թ. օգոստոսի 5-21–ն ընկած ժամանակահատվածում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը