Լրահոս

16.01.2015 13:50


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Չեխիայի դեսպանը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Չեխիայի դեսպանը

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրան այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների:

Հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական միջպետական հարաբերությունների օրակարգին և տարբեր ոլորտներում ձևավորված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հյուրի խնդրանքով՝ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու խնդիրները, տարածաշրջանային մարտահրավերները:

Այս խորագրի վերջին նյութերը