Ինչպես հայտնել էինք, այսօր «Նաիրիտ» գործարանի մոտից աշխատակիցները երթով պետք է շարժվեին դեպի նախագահական նստավայր։ Սակայն քիչ առաջ «Նաիրիտ» գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գյումրիումտեղիունեցածողբերգականդեպքերըևդրանհաջորդածիրադարձություններընաիրտցիներինստիպեցինվերանայելնախապեսկայացվածորոշումը՝աշխատավարձիպարտքիվճարմանխնդրիհետկապվածցույցերիուբողոքիայլակցիաներիանցկացմանվերաբերյալ: Ակցիաներըպետքէմեկնարկեինայսօրվանից` փետրվարի 16-ից, սակայնմերկողմիցառավելկարևորվեցայսպահիներկրումտիրողլարվածդրությունը:
Նաիրիտցիները միանում են հայ ժողովրդի պահանջին
Ինչպես հայտնել էինք, այսօր «Նաիրիտ» գործարանի մոտից աշխատակիցները երթով պետք է շարժվեին դեպի նախագահական նստավայր։ Սակայն քիչ առաջ «Նաիրիտ» գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերը և դրան հաջորդած իրադարձությունները նաիրտցիներին ստիպեցին վերանայել նախապես կայացված որոշումը՝ աշխատավարձի պարտքի վճարման խնդրի հետ կապված ցույցերի ու բողոքի այլ ակցիաների անցկացման վերաբերյալ:
Ակցիաները պետք է մեկնարկեին այսօրվանից` փետրվարի 16-ից, սակայն մեր կողմից առավել կարևորվեց այս պահին երկրում տիրող լարված դրությունը:
Սգալով հայ ընտանիքի մղձավանջային կորուստը՝ մենք միանում ենք հայ ժողովրդի պահանջին` մինչև վերջ բացահայտել այս սահմռկեցուցիչ ոճրագործությունը՝ արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին»:
Նա նաև հայտնել է, որ երթ անելու փոխարեն նաիրիտցիներն այս պահին ընտրել են բողոքի արտահայտման այլ տարբերակ` բաց նամակով դիմելով Սերժ Սարգսյանին:
7or.am