Լրահոս

16.01.2015 20:31


Ռոնալդու. «Ես կփորձեմ դառնալ այլմոլորակային»

Ռոնալդու. «Ես կփորձեմ դառնալ այլմոլորակային»

Երեկ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի՝ 2։2 հաշվով ավարտեց «Ատլետիկոյի» հետ հանդիպումը։ Առաջին հանդիպումը «արքայական ակումբը» տանուլ էր տվել 0։2 հաշվով։ Հաջորդ փուլում դուրս եկավ «Ատլետիկոն»։ Այս կապակցությամբ «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ներողություն է խնդրել երկրպագուներից.

«Մեր բախտը չբերեց. արագ գոլ բաց թողեցինք։ Թիմի անունից կցանկանայի ներողություն խնդրել մեր երկրպագուներից։ Ես միշտ չեմ կարող 100 տոկոսով խաղալ։ Ես այլմոլորակային չեմ, սակայն կփորձեմ դառնալ այդպիսին»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերել sport.ru-ն։

Այս խորագրի վերջին նյութերը