Երբ այս իշխանությունն «առաջին գիծ» է ուղարկում հոգևորականին, զարմանալու ոչ մի բան չկա։ Ցավն այն է, որ չի զարմացնում իշխանավորի աթոռի համար աշխատող հոգևորականը։
«Շիրակի թեմի առաջնորդն իր հոտին անտեր չթողեց»,–գրում է իշխանական մամուլը։ Ինչքան էլ գաղջը աթեիստ դարձրած լինի, Աստծուց վախեցե՛ք։ Ո՞ւմ եք «ռասկրուտկա» անում։ Էդ նույն Աջապահյանը Գյումրիում հավաքված հազարավոր ցուցարարներին ասում է. «Ի՞նչ եք ուզում մեր իշխանությունից. մեր պահանջը պետք է ուղղենք ռուսներին. ռուսների՛ց պահանջեք»... Ու մարդիկ գնացին դեպի Ռուսաստանի հյուպատոսության շենք։ Եղան բախումներ։ Ո՞ւր էին նրանք, ովքեր կոչ էին անում պահանջն ուղղել՝ ում ասես, բացի Հայաստանի իշխանություններից։ Թեմի առաջնո՛րդ, բա դու ո՞ւր էիր... Մարդկանց ուղարկեցիր բախումների ու հետո կանգնում ասում ես՝ «Է՞դ էիք ուզում»։ Սխալվում ես. հարցը ինքդ քեզ պետք է ուղղես։ Աջապահյա՛ն, է՞դ էիր ուզում։
Աջապահյա՛ն, է՞դ էիր ուզում

Նշան Գալստյան