Լրահոս

16.01.2015 10:50


Գյումրեցի 6-ամսական երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

Գյումրեցի 6-ամսական երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով վնասվածքներ ստացած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Հայաստանի առաջատար ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների խիստ հսկողության ներքո է: Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը: Մասնագետները որոշել են ընդլայնել երեխային բնական ճանապարհով սնուցումը` նվազեցնելով ներերակային եղանակով ներմուծվող հեղուկների ծավալը: Բժիշկները շարունակում են պայքարել հեմոռագիկ շոկի հետևանքով երեխայի գլխուղեղի սնուցման խանգարման և այտուցի պատճառով առաջացած վիճակի կայունացման համար:

Այս խորագրի վերջին նյութերը