Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իսրայելի հետ
Եդրեկ երեկոյան Շվեդիայի Սկյովդե քաղաքում ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իսրայել մրցավեճը: Առաջին խաղակեսում Կոենի և երկրորդում՝ Սաբագի խփած գոլերի շնորհիվ Իսրայելի հավաքականը հաղթում էր 2:0 հաշվով: 34-րդ րոպեին Հենրիկ Գրիգորյանը նախ կրճատեց հաշվի տարբերությունը, ապա 37-րդ րոպեին Դավիթ Սուջյանը հավասարեցրեց այն: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հիշեցնենք, որ առաջին տուրում, Հայաստանի հավաքականը 4:3 հաշվով հաղթել էր Շվեդիայի ընտրանուն: Հունվարի 17-ին՝ մրցաշարի վերջին տուրում, ֆուտզալի Հայաստանի հավաքականը կմրցի Շոտլանդիայի հետ: