Լրահոս

16.01.2015 10:38


Թմրամիջոցներ՝ «սուբոտեքսի» և բենզինի խառնուրդով

Թմրամիջոցներ՝ «սուբոտեքսի» և բենզինի խառնուրդով

Հունվարի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 10 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հայկ Մ.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 10 մլ. ներարկիչ` 1.8 մլ. «սուբոտեքսի» և բենզինի խառնուրդով, իսկ տաբատի գրպաններից` փաթեթներ` 2.44 և 1.54 գ դեղնականաչավուն զանգվածներով:

Ըստ Հայկ Մ.-ի հայտարարության` նշված փաթեթները պահել է անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը