Աշխարհ

16.01.2015 10:38


Մոգերինի. «Իրանի միջուկային ծրագրով բանակցությունները պետք է ավարտվեն նշված ժամկետում»

Մոգերինի. «Իրանի միջուկային ծրագրով բանակցությունները պետք է ավարտվեն նշված ժամկետում»

«Վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունները Թեհրանի միջուկային խնդրով պետք է ավարտվեն նշված ժամկետում։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում՝ հրապարակված Բրյուսելում Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ավարտին։
«Մենք հաստատել ենք մեր կոշտ դիրքորոշումը հարցի դիվանագիտական լուծմանը, որն ամբողջապես կցրի միջազգային անհանգստությունն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ լինելու վերաբերյալ։ Բանակցությունները պետք է ավարտվեն համաձայնեցված ժամկետում», – նշել է Մոգերինին։
Նրա խոսքերով՝ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում շոշափվել են «տարածաշրջանային դինամիկայի» հարցերը։

«Իրանի և տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունները կենսական կարևորություն ունեն տարածաշրջանային կայունության համար», – ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Նա նաև կոչ է արել Իրանին օգտագործել իր ազդեցությունը «առավել կայուն Իրաք» ստեղծելու համար, որը և Բրյուսելի և Թեհրանի շահերից է բխում։
Հունվարի 18-ին Ժնևում մեկնարկում է «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը