Կարծիք

16.01.2015 10:08


Չարաշահելով հոգևորականի դիրքը

Չարաշահելով հոգևորականի դիրքը

Իշխանությունների հաշվին, փաստորեն, ևս 6 վիրավոր գրանցվեց: Իսկ կարող էր ավելի շատ լիներ, եթե ժողովուրդը խելամիտ չգտնվեր ու լսեր եկեղեցականի կոչը՝ էսպես ասած, «շտուրմով վերցնել» ռուսական ռազմաբազան: Փաստացի, ստացվում է, որ եկեղեցականը, չարաշահելով հոգևորականի դիրքը և ժողովրդի հավատը, ակնհայտորեն կատարում էր իշխանությունների հրահանգը և փորձում ցրել ժողովրդի ուշադրությունը ստեղծված իրավիճակի իրական պատասխանատուներից` գործող իշխանություններից, և խաղաղ բնակչությանն ուղարկում էր ռուս զինվորականների հետ ոչ դրական ավարտ ունեցող հանդիպմանը, ինչն ակնհայտորեն կարող էր հանգեցնել երկու կողմերի միջև լուրջ բախման, և արդեն ակնհայտորեն հնարավոր չէր լինի խուսափել վիրավորներից և, գուցե, նույնիսկ զոհերից:

Փաստորեն, գործող իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հանուն իշխանական աթոռի պահպանման՝ պատրաստ են հերթական անգամ վտանգել սեփական ժողովրդի կյանքը: Էլ չեմ խոսում էն մասին, որ էս իշխանությունների գործնեության արդյունքում հայը ստիպված է դուրս գալ հայի դեմ, քանի որ կատարում է իր ծառայողական պարտքը: Թե ինչքան ենք այս ամենը հանդուրժելու, Աստված գիտի:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը