Լրահոս

15.01.2015 17:34


«Դատախա՛զ, դո՛ւրս արի…»

«Դատախա՛զ, դո՛ւրս արի…»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գյումրեցիները կրկին հավաքվել են Շիրակի մարզի դատախազության մոտ՝ պահանջելով Հայաստանի իրավապահ համակարգին հանձնել Վալերի Պերմյակովին՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության համար մեղադրվող ռուս զինվորականին։ ՀՀ գլխավոր դատախազը դուրս եկավ ցուցարաների մոտ, սակայն տեսնելով, որ իր «փաստարկները» չեն բավարարում հազարավոր հավաքվածներին, անմիջապես մտավ շենք։ Շիրակի մարզի դատախազն իր հերթին դարձյալ առաջարկեց խմբեր ձևավորել, ինչը կրկին մերժվեց ցուցարարների կողմից։ Բողոքի գործողության մասնակիցները անդադար վանկարկում են՝ «Դատախա՛զ, դո՛ւրս արի…»։

Այս խորագրի վերջին նյութերը