Այս պահին Շիրակի մարզի դատախազության մոտ բազմամարդ բողոքի գործողություն է տեղի ունենում։ Ցուցարարները պահանջում են Գյումրիում տեղի ունեցած սպանդի մեջ մեղադրվող ռուս զինվորին դատել Հայաստանում՝ ՀՀ օրենսդրության համապատասխան։
Ցուցարարների մոտ է դուրս եկել և նրանց հարցերին պատասխանել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, բայց նրա պատասխանները հավաքվածներին չեն բավարարել։ Կոստանյանն առաջարկել է ցուցարարներից բաղկացած մի խումբ կազմել, ներս մտնել դատախազություն և այնտեղ շարունակել քննարկումը, սակայն ներկաները չեն համաձայնել։
Այս ամենից հետո Կոստանյանը չի շարունակել պատասխանել ցուցարարների հարցերին և հեռացել է, ինչին ի պատասխան՝ մարդիկ նրա հետևից մանրադրամներ են նետել և սկսել բղավել՝ ա–մո՛թ։
Մանրադրամներ են նետել Գ.Կոստանյանի հետևից

7or.am