Լրահոս

15.01.2015 15:03


ՀՀ փոխարտգործնախարար. «Դատավարությունը պետք է լինի Հայաստանում»

ՀՀ փոխարտգործնախարար. «Դատավարությունը պետք է լինի Հայաստանում»

ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած հայտնի ոճրագործությանը՝ հայտարարելով, որ դատավարությունը պետք է լինի Հայաստանում:

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ եթե Ռուսաստանի ռազմաբազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը հանցագործություն է կատարել ռազմաբազայի տարածքից դուրս, դա հայկական կողմի իրավասության ներքո է։ Իսկ եթե կատարել է իր տեղակայման տարածքում, ապա ռուսական: Տվյալ դեպքում ունենք երկու տեսակի հանցագործություն՝ մեկը ծանր հանցագործությունն է՝ սպանությունները, մյուսն այն, որը գտնվում է նրանց իրավասության ներքո` զինծառայության վայրի լքում, ռազմաբազայի տարածքից դուրս զենքով հայտնվել: Մի բան կարող եմ ասել՝ դատավարությունը պետք է լինի Հայաստանում,-նշել է Շ. Քոչարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը