Լևոն Բարսեղյան. «Կոստանյանի հետ խոսելու ձևերը գիտենք»
«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ՖԲ էջում գրառում է թողել այսօր 17։00-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազության մոտ հավաքվելու վերաբերյալ՝ նշելով. «ՌԴ սահմանադրագետ Կոստանյանը որեւէ բան չի ասել Գյումրիում, որ կարելի լիներ մի կերպ նմանեցնել մեր պահանջի կատարմանը։ Սրանք մարդկային խոսք չեն հասկանում»։
Բացի այդ, լրագրողների հետ զրույցում ասել է. «Մենք խեղճ տղերք չենք. ռուսական Սահմանադրության լոբբիստի (նկատի ունենալով Գ. Կոստանյանին) հետ խոսելու ձևերը գիտենք։ Հեքիաթային տեքստեր մեզ պետք չեն. մեզ հասարակ բան է պետք՝ մեղադրյալին փոխանցել մեր իրավապահներին։ Նրան մեղադրանք պետք է առաջադրեն մեր իրավապահները, և պետք է դատի Հայաստանի դատարանը»։