Աշխարհ

15.01.2015 14:55


ԱՄՆ սենատորները համաձայնեցրել են Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների օրինագիծը

ԱՄՆ սենատորները համաձայնեցրել են Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների օրինագիծը

Հանրապետականները և դեմոկրատներն ամերիկյան Սենատում համաձայնեցրել են Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը և չնայած Բարաք Օբամայի վարչակազմի առարկությանը՝ հույս ունեն արդեն հաջորդ շաբաթ անցնել դրա քննարկմանը։ Ինչպես նախօրեին հայտնել են ԱՄՆ Կոնգրեսի աշխատակիցները, Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելը մտադիր է փաստաթուղթը դնել քվեարկության փետրվարի վերջին կամ մարտի սկզբին։ Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցների ընդլայնում Իրանի դեմ, եթե նա չգնա պայմանավորվածությունների ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հինգ անդամների և Գերմանիայի հետ միջուկային ծրագիրը կրճատելու վերաբերյալ։ Նախատեսվում է, որ Իրանի դեմ պատժիչ գործողությունները կուժեղացվեն բանակցությունների տապալման դեպքում, որոնք պետք է ավարտվեն մինչ հունիսի 30-ը։ Մինչ այդ ժամկետը պատժամիջոցները չեն կիրառվելու։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը