Լրահոս

15.01.2015 14:48


ՄԻՊ. «Սպանության գործի քննությունը պատկանում է ՀՀ–ին»

ՄԻՊ. «Սպանության գործի քննությունը պատկանում է ՀՀ–ին»

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողներին ասել է, որ Գյումրիում տեղի ունեցած սպանության գործի քննությունը, միջպետական պայմանագրի և ՀՀ օրենսդրության համաձայն, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:

ՀՀ գլխավոր դատախազը խոստացավ, որ կասկածյալը պատասխանատվության կենթարկվի ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ իրավապահ համակարգի կողմից։ Արտահանձնման մասին խոսք չկա: Խոսքը փոխանցման մասին է։ Կարծում եմ, որ գլխավոր դատախազությունը գրավոր կպահանջի փոխանցումը,–ասել է Կ. Անդրեասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը