Լրահոս

15.01.2015 14:41


Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը

Հունվարի 14-ին, կյանքի 72-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է ճանաչված դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը: Անդրանիկ Հարությունյանի մահվան կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Անդրանիկ Հարությունյանը Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, ուր ստեղծել է մոտ երկու տասնյակ բեմատիպարներ: Մասնակցել է բազմաթիվ հեռուստաներկայացումների, խաղացել մոտ 20 դեր, հանդես եկել ռադիոբեմադրություններում: Նրա ստեղծագործության գագաթը Դավթի կերպավորումն էր՝ «Սասնա ծռեր» ազգային էպոսի ռադիոբեմադրության մեջ: Կյանքի վերջին տարիներին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան էր: Նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում:

Այս խորագրի վերջին նյութերը