Լրահոս

15.01.2015 14:23


Գեղամ Նազարյան. «Մեր արժանապատվությունը պահանջում է, որ Հայաստանի շահը նորից ոտնատակ չտրվի»

Գեղամ Նազարյան. «Մեր արժանապատվությունը պահանջում է, որ Հայաստանի շահը նորից ոտնատակ չտրվի»

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Գեղամ Նազարյանն անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած սպանդի վերաբերյալ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պնդումներին՝ ասել է, որ դրանցում անհասկանալի հանելուկներ է տեսնում։

«Կոստանյանը բառախաղ է անում։ Նպատակը գյումրեցիներին հանդարտեցնելն է։ Դա նշանակում է, որ ուզում են այնպես կազմակերպել, որ դատավարությունը տեղի ունենա Հայաստանում, բայց իրականացնի ռուսական կողմը: Հիմա էլ փորձում են ձևակերպել, թե հանցագործը հոգեկան խնդիրներ ունի և այլն։ Այդ ամենը հայ ժողովրդին չի հետաքրքրում. մեր արժանապատվությունը պահանջում է, որ Հայաստանի շահը նորից ոտնատակ չտրվի»,- ասել է բանախոսը։ Ըստ նրա՝ հանցագործության մեղավորներին խստագույնս չպատժելու դեպքում կարող է վտանգավոր նախադեպ ստեղծվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը