Դավիթ Մանուկյան. «Պետք է տեսնեն, որ այս երկրում ոչ սոխ մարդիկ կան»
Ինչպես հայտնել էինք, այսօր նախագահական նստվայրի մոտ «Դ!եմ եմ» նախաձեռնությունը բողոքի գործողություն էր կազմակերպել՝ պահանջելով Գյումրիում ընտանիքի 6 անդամներին սպանած և մանկահաս երեխային վիրավորած ռուս զինվորին պատասխանատվության ենթարկել ՀՀ–ում՝ մեր երկրի օրենսդրության համապատասխան։
–ՀՀ գլխավոր դատախազը երկիմաստ հայտարարություններ է անում, խուսափողական։ Հստակ հարց է հնչում՝ որտե՞ղ է պատիժը կրելու, որտե՞ղ է դատապարտվելու, ասում է՝ դա պարզ չէ, և այս պահին դա սկզբունքային էլ չէ։ Բայց հենց դա՛ է սկզբունքայինը։ Մենք այստեղ հավաքված ենք դրա համար։ Եթե նախաքննությունը պիտի լինի Հայաստանում, հետո հանձնենք Ռուսաստանին, ինձ դա պետք չէ։ Ես ինչպե՞ս եմ հետևելու՝ նա Ռուսաստանում որտե՞ղ է պատիժը կրում՝ Սոչիո՞ւմ է հանգստանում, հոգեբուժարանո՞ւմ, թե՞ կալանավայրում է։ Ինչ–որ մեկը դա վերահսկելո՞ւ է,–նշել է «Դ!եմ եմ»–ի անդամ Դավիթ Մանուկյանը։
Նա նաև ընդգծել է, որ բողոքի իրենց գործողությունը սոլիդարության նշան է Գյումրիին.
–Գյումրին պետք է տեսնի, որ Երևանն էլ է Գյումրիի հետ, ու հուսանք՝ Հայաստանի բոլոր քաղաքները կկանգնեն Գյումրիի կողքին ողջ Հայաստանի արժանապատվությունը պահելու համար։ Եթե վատագույն դեպքում ոչնչի էլ չհասնենք, գոնե պետք է տեսնեն, որ այս երկրում, կներեք արտահայտությանս համար, ոչ սոխ մարդիկ կան, որ Կրեմլի հպատակներ չեն, ու սա ռուսատյացության չվերածեք։ Ոչինչ չկա ռուս ազգի դեմ։ Այն, ինչ կա, ռուսական քաղաքականության և մեր անողնաշար իշխանավորների քաղաքականության դեմ է։
«7օր»–ի հարցին՝ ինչո՞ւ են բողոքի գործողությունն իրականացնում հենց Բաղրամյան 26–ի՝ նախագահական նստավայրի դիմաց, այլ ոչ թե ոմանց նման գնում ՌԴ դեսպանատան մոտ, Դ. Մուրադյանը պատասխանել է.
–Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, այս պահին ՌԴ դեսպանատնից ոչինչ չունեմ պահանջելու։ Իմ պահանջը իմ, այսպես կոչված, իշխանություններից է։ Ես հիմա գնամ Ռուսաստանի դեսպանատնից ի՞նչ պահանջեմ, եթե իմ իշխանություններն անգամ քայլ չեն անում։ Օտար երկրի դեսպանից ես ի՞նչ պահանջեմ. ես իմ երկրի իշխանությունների՛ց պահանջելու բան ունեմ։
Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունները միշտ էլ հնազանդ են եղել Կրեմլին. մենք դրան արդեն սովոր ենք, բայց ամեն ինչին չափ ու սահման կա։
–Այստեղ արդեն ազգային արժանապատվության հարցն է, ու եկել է պահը, որ այդ ստրկացումից դուրս գանք։ Հայ ժողովուրդը ստրուկ չէ,–ասել է Դ. Մուրադյանը։

7or.am