Տնտեսական

15.01.2015 12:40


Տնտեսագետ. «Բանկերի խոշորացումը կբերի բացասական միտումների»

Տնտեսագետ. «Բանկերի խոշորացումը կբերի բացասական միտումների»

Այսօրվա ասուլիսին տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով բանկերի միավորման խնդրին՝ խոսել է դրական և բացասական կողմերից։

«Միջազգային ֆինանսական ինստիտուտի տեսակետից՝ ընդհանրապես բանկերի ցանկացած սուբյեկտի կապիտալիզացիայի խնդիրը համարվում է կարևորագույն խնդիր, և, բնականաբար, կապիտալիզացիայի պարզ մակարդակի պայմաններում բարձրանում է կայունությունը։ Դա հավասարապես վերաբերում է նաև բանկային համակարգին, և տվյալ պարագայում ՀՀ–ում նման գործընթաց է ուզում սկսվել։ Այսինքն, վերամիավորման միջոցով բանկային ինստիտուտներում, հիմնարկություններում ընդհանուր կապիտալի մակարդակը բարձրացնել, որը, այսպես կոչված, հետապնդում է կարծես թե նպատակ կայունությունը տվյալ համակարգում բարձրացնելու համար», – ասել է նա։

Ըստ տնտեսագետի՝ բանկերի միավորումը, խոշորացումը երկրի տնտեսության վրա չի ունենալու դրական ազդեցություն. «Տվյալ պարագայում մենք խոսում ենք միայն ՀՀ բանկային համակարգի մասին. մենք չենք խոսում ֆինանսական համակարգի, ընդհանուր տնտեսական համակարգի մասին, որը, բնականաբար, իր հետ բերում է բացասական միտումներ»։

Բոստանջյանը նշել է նաև, որ անկախ նրանից՝ որոշումը ռադիկալ է, թե կիսառադիկալ, այդուհանդերձ, դա ինքնանպատակ խնդիր չի կարող լինել երկրի համար.

«Միայն բացառապես բանկային համակարգի նման վերամիավորումը և խոշորացումն, ըստ էության, ռադիկալ է, բայց այդ ռադիկալիզմը բերում է ընդգծված բացասական զարգացումներ ընդհանուր տնտեսության մեջ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը