Լրահոս

15.01.2015 12:17


Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Շվեդիային

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Շվեդիային

Երեկ երեկոյան Շվեդիայում կայացել է ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Շվեդիա-Հայաստան մրցավեճը: Հայաստանի հավաքականը հաղթեց 4:3 հաշվով: Մեր թիմի կազմում մեկական գոլի հեղինակ դարձան Հենրիկ Գրիգորյանը և Արմեն Բաբայանը, երկու գոլի հեղինակ դարձավ Անդրանիկ Կարապետյանը:
Ավելի վաղ խմբի մյուս խաղում Իսրայելը 6:1 հաշվով հաղթել էր Շոտլանդիային: Այսօր՝ Երևանի ժամանակով 20:30-ին, Հայաստանի հավաքականը կմրցի Իսրայելի ընտրանու հետ:

Այս խորագրի վերջին նյութերը