Հովիկ Աբրահամյանը նախարարներից ակնկալում է նախաձեռնողականություն և սրտացավություն
ՀՀ կառավարության այս տարվա անդրանիկ նիստին գործադիրի աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին որոշման նախագիծը»։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմելով նախարարներին՝ հայտնեց, թե ցանկացած գերատեսչության գերակայությունները և միջոցառումները ընդամենը պարտադիր նվազագույն անելիքներն են։
«Ես ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն և նախանձախնդրություն: Ունենք շատ խնդիրներ և յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է իր ոլորտի համար, տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, ծառայությունների որակի համար»,- ասել է վարչապետը։

7or.am