Գ.Կոստանյան. «Անկախ հանցագործության ծանրությունից՝ մենք ունենում ենք ռուսական օրենսդրության կատարում»
Գյումրիում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Շիրակի մարզի դատախազությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Գյումրիում ռուս զինվոր Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությանն ու մանկահաս երեխային վիրավորելուն և մեջբերել հայ–ռուսական միջպետական պայմանագրի 4–րդ և 5–րդ կետերը։ Նրա խոսքով՝ համաձայն այդ կետերի՝ եթե ռուս զինծառայողը ռազմական հանցագործություն է կատարել՝ անկախ նրա կողմից ռազմաբազայից դուրս կատարված այլ հանցագործությունների, ապա նա անցնում է ՌԴ օրենսդրության իրավասության ներքո։
–Երկու քրեական գործ կա, որոնք հարուցվել են Ռուսաստանի և Հայաստանի օրենսդրության համապատասխան։ Այսինքն, մենք ունենք երկակի կատարված հանցագործություն և երկակի իրավազորության խնդիր։ Ես հասկանում եմ զգացմունքային, էմոցիոնալ մղումները, ցավում եմ, բայց սա այն հարցը չէ, որի դեպքում մենք պետք է զգացմունքայնությամբ առաջնորդվենք, որովհետև մենք գործ ունենք միջպետական կարգավորումների հետ։ Մենք բացարձակ չենք խոսում որևէ մեկին որևէ իրավազորություն հանձնելու մասին. դա թյուր կարծիք է։ Մենք գործ ունենք միջազգային իրավական կարգավորման հետ,–ասել է Գ. Կոստանյանը։
Նա ընդգծել է, որ տվյալ դեպքը կարգավորվում է միջպետական պայմանագրով և երկրու երկների օրենսդրության համադրությամբ, իսկ միջազգային պայմանագրերը ՀՀ օրենսդրության մասն են.
–Հանցագործության ծանրությունը ոչ մի նշանակություն չունի իրավական տեսակետից առնվազն այս պայմանագրի շրջանակներում։ Հանցագործության ծանրությունից ելնելով՝ մենք չենք կարող պայմանագրի այս կամ այն կետի փոխատեղումներ անել։ Անկախ հանցագործության ծանրությունից՝ մենք ունենում ենք ռուսական օրենսդրության կատարում։
Կոստանյանը վստահեցրել է, որ ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում, և բոլորս ականատես ենք լինելու քրեական պատասխանատվության և պատժի ողջ գործընթացին։
–Որպես հայ և որպես ՀՀ գլխավոր դատախազ՝ ուզում եմ ասել, որ դա բոլորիս ցավն է, բոլորս ունենք շատ զգացմունքային մոտեցումներ, և մենք բացարձակ հետևողական ենք այս հարցում։ Մենք ամեն ինչ անում ու անելու ենք, ու անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության։
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախաքննության և դատաքննության ընթացքում Պերմյակովը գտնվելու է ՀՀ տարածքում, բայց ռուսական ռազմաբազայում, թե այլ տարածքում, Կոստանյանը կարևոր չի համարում։
–Կարևորը ՀՀ տարածքում արդարադատության առջև կանգնելն է։ Դուք ամեն ինչը ինքներդ կտեսնեք։
Ինչ վերաբերում է պատիժը Հայաստանում կրել–չկրելուն, գլխավոր դատախազը հստակ չի պատասխանել՝ նշելով միայն, որ այդ հարցն էլ արդեն կարգավորվում է միջազգային բոլորովին այլ պայմանագրերով։
–Պատժի կրումն առանձին գործընթաց է, որը հետագայում է քննարկման առարկա դառնալու, այդ մասին խոսելը դեռևս վաղ է, և չեմ կարծում, որ դա այդպես սկզբունքային խնդիր է,–ասել է նա։
Ի դեպ, Գ. Կոստանյանը նշել է, որ Պերմյակովն այժմ գտնվում է ռուսների մոտ, քանի որ պետության իրավապահ մարմինն ի սկզբանե վերցրել է նրան իր իրավահսկողության ներքո, նրանց հսկողության ներքո էլ պետք է գտնվի անձը։

7or.am