Լրահոս

15.01.2015 10:23


Քերրին Բուլղարիայում կքննարկի Ուկրաինայի իրավիճակը և գազային ոլորտում համագործակցության հեռանկարները

Քերրին Բուլղարիայում կքննարկի Ուկրաինայի իրավիճակը և գազային ոլորտում համագործակցության հեռանկարները

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր կայցելի Բուլղարիա։ Երկրի ղեկավարության հետ քննարկման գլխավոր թեմաները կդառնան Ռուսաստանի հրաժարումը «Հարավային հոսք» գազատարի կառուցումից և իրավիճակն Ուկրաինայի արևելքում։
Դա Քերրիի առաջին այցն է Բուլղարիա՝ որպես ամերիկյան դիվանագիտության ղեկավար։ Ուղևորության ընթացքում նրան կուղեկցի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը։
Ինչպես հաղորդել է բուլղարական արտգործնախարարությունը, այցը նախատեսում է Քերրիի հանդիպումը նախագահ Ռոսեն Պլևնելիևի, վարչապետ Բոյկո Բորիսովի և ԱԳՆ ղեկավար Դանիել Միթովի հետ։ Բանակցությունների կենտրոնում լինելու են տարածաշրջանային անվտանգության հարցերը, երկկողմանի համագործակցությունը պաշտպանության ոլորտում, առևտրատնտեսական կապերը, ներդրումները և էներգետիկան։
Տեղական ԶԼՄ–ն, դիվանագիտական և կառավարական աղբյուրներին հղումով, նշում է, որ շոշափվող թեմաներից կլինի նաև ահաբեկչությունը Փարիզում։ Սոֆիայում «Հարավային հոսքից» Ռուսաստանի հրաժարումը վերջնական չեն համարում, քանզի այդ մասին պաշտոնական իրազեկում չի եղել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը