Լրահոս

15.01.2015 09:26


Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում հրդեհի հետևանքով 2 մարդ է մահացել

Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում հրդեհի հետևանքով 2 մարդ է մահացել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.07-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով, սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական վարկածի` Երևանյան խճուղու թիվ 18 հասցեում` տուն ինտերնատի թիվ 53 սենյակում, էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել և մահացել են Ա. Օ.-ն ((ծնվ. 1953թ), աջ բազկի հատվածում այրվածքներ) և Հ. Ա.-ն (ծնվ.1934 թ.)

Այս խորագրի վերջին նյութերը