Լրահոս

14.01.2015 21:28


Էլինար Վարդանյան. «Մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն օրենքի խստությամբ»

Էլինար Վարդանյան. «Մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն օրենքի խստությամբ»

Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունն այնքան զարհուրելի է, որ նույնիսկ դժվար է խոսքեր գտնել Ավետիսյանների ընտանիքի հարազատներին սփոփելու և ոճրագործությունը դատապարտելու համար։ Ողբերգության օրն իմ յոթնամյա աղջիկը զանգահարել էր ինձ և շփոթված փորձում էր պատմել, թե ինչ է տեսել և լսել լուրերով։ Իմ կյանքում ավելի սոսկալի րոպեներ երևի թե չեն եղել, և կյանքում առաջին անգամ ես բառեր չունեի, որպեսզի կարողանայի պատասխանել իմ դստեր ինչուներին։
Անմարդկային այս արարքը ցնցել է յուրաքանչյուրիս, և բնական է նաև պատշաճ քննության և արժանի պատժի բոլորիս ակնկալիքը։
Պատկան մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանցագործության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար. մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն օրենքի խստությամբ։

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և

հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ,

ԲՀԿ խմբակցության պատգամավոր

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը