ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն, այսօր՝ հունվարի 14-ին, հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:
ՀՀ ՊՆ–ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում եւ բոլոր մեղավորները բացահայտվել են: Բանակի գեներալ Ա.Բախինը հայտնել է նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն ՀՀ եւ ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները:
Գեներալ Բախին. «Բոլոր մեղավորները բացահայտվել են»