Քաղաքական

14.01.2015 20:20


Տ. Ուրիխանյան. «Հունվարի 20-ին շատ մեծ ներկայացվածություն է լինելու»

Տ. Ուրիխանյան. «Հունվարի 20-ին շատ մեծ ներկայացվածություն է լինելու»

Հունվարի 20-ին կայանալիք խորհրդաժովովի վերաբերյալ Xnews.am-ը փորձեց մանրամասնել պարզել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից:

-Կարո՞ղ եք մանրամասներ տրամադրել հունվարի 20-ին կայանալիք խորհրդաժողովի վերաբերյալ: Ի՞նչ փուլում է կազմակերպչական աշխատանքը:

-Կազմկոմիտեի կողմից լիազորված եմ ձեզ տեղեկացնելու, որ հրավերներն արդեն բաժանված են: Ընդգծում եմ, որ խորհրդաժողովին քաղաքական ուժերի, հասարակական սեկտորի, քաղաքացիական նախաձեռնությունների, գործիչների ու վերլուծաբանների շատ մեծ ներկայացվածություն է լինելու:

Գրանցումը կսկսվի ժամը 11:00-ից «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում, խորհրդաժողովը կընթանա երեք նիստով, լրացուցիչ անգամ նշում եմ, որ լրագրողների համար այն բաց է լինելու:

Նշեմ նաև, որ կազմկոմիտեն աշխատում է մեծ թափով և ծանրաբեռնվածությամբ, քանի որ կա մասնակցելու լրջագույն հետաքրքրվածություն բազմաթիվ ուժերի ու կառույցների կողմից, ինչպես նաև մեծ հանրային ուշադրություն և Հայաստանում, և երկրից դուրս:

Վստահեցնում եմ, չի անտեսվելու հնչեցված որևէ առաջարկ, գաղափար, հիմնավորված տեսակետ:

Այս խորագրի վերջին նյութերը