Լրահոս

14.01.2015 20:04


Գագիկ Ծառուկյան. « Մեղավորները պետք է ամենասեղմ ժամկետներում ստանան իրենց պատիժը»

Գագիկ Ծառուկյան. « Մեղավորները պետք է ամենասեղմ ժամկետներում ստանան իրենց պատիժը»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և անձամբ իմ անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և մերձավորներին:
Ողբերգական այս դեպքը ցնցել է ողջ հանրությանն, ու յուրաքանչյուր ոք գիտակցում է, որ անասելի մեծ է մի ամբողջ ընտանիքի անդառնալի կորուստը, և վիշտն ընդհանուր է բոլորիս համար: Անասելի ցավի և վշտի այս օրերին Ավետիսյանների ընտանիքի հարազատներին մաղթում եմ տոկունություն, իսկ հանրությանը կոչ եմ անում լինել առավելագույնս զգոն և զուսպ, քանզի յուրաքանչյուր անզգույշ խոսք առաջին հերթին ցավ է անդառնալի այս կորուստը վերապրած ընտանիքի մերձավորների համար:

Վեց ամսական փոքրիկ Սերյոժային մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Աստված պահապան քեզ, փոքրի՛կ:

Իսկ մեղավորները պետք է ամենասեղմ ժամկետներում ստանան իրենց արժանի պատիժը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Այս խորագրի վերջին նյութերը