Թեև արևմտյան լրատվամիջոցները բազմիցս բաժանել ու միացրել են այս զույգին, բայց այս անգամ կարծես ամեն ինչ լուրջ է. պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, որը երկրորդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին», և 2014-ին «Գլամուր» ամսագրի կողմից «Տարվա կին» ճանաչված, ռուս հանրահայտ մոդել Իրինա Շեյքը բաժանվել են։ Ասվածի վկայությունները երեքն են. նախ՝ Իրինան Ամանորը և ծննդյան 29-ամյակը նշեց Մալդիվյան կղզիներում՝ մեկ շաբաթ այնտեղ անցկացնելով առանց ընկերոջ։ Այնուհետև, Ցյուրիխում «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Ռոնալդուն միայնակ ներկայացավ։ Բացի այդ, մոդելը շտապել է ազատվել Ռոնալդուից նաև «Թվիթթերում»։
Աստղային զույգը ծանոթացել է 2010-ին՝ «Արմանիի» գովազդային նկարահանումների ժամանակ։ Չնայած անձնական կյանքի մասին զույգը պաշտոնական հայտարարություն չի տարածել, արդեն իսկ պարզ է, որ չորս տարվա ռոմանտիկ հարաբերությունները չեն ավարտվի պսակադրությամբ։
Իրինա Շեյքն ու Քրիշտիանու Ռոնալդուն բաժանվել են