Լրահոս

14.01.2015 19:18


Ոստիկանության պարզաբանումը Գյումրիում կատարված ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ

Ոստիկանության պարզաբանումը Գյումրիում կատարված ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ

Ի պատասխան ԶԼՄ-ից ստացված հարցումների՝ հայտնում ենք, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին կատարված սպանության կապակցությամբ ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակում են իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցագործության ամբողջական բացահայտմանը, հանցագործությանն առնչակից անձանց հայտնաբերմանը, նախաքննությունն իրականացնող մարմնի հանձնարարությունների կատարմանը:
ՀՀ ոստիկանությունը վերահաստատում է, որ հետամուտ է լինելու ինչպես ՀՀ տարածքում կատարված ցանկացած այլ, այնպես էլ տվյալ հանցագործության լիարժեք բացահայտմանը:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը