Պուշիլին. «Ուկրաինայի խնդրով շփման խմբի հանդիպումը հնարավոր է՝ կայանա հունվարի 16-ին»
Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցով շփման խմբի հերթական հանդիպումը հնարավոր է՝ կայանա հունվարի 16-ին Մինսկում։ Այս մասին Դոնեցկի լրատվական գործակալությանը հաղորդել է բանակցություններում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության քաղաքական ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը։ «Մենք նամակ ենք ստացել ԵԱՀԿ–ից համապատասխան առաջարկությամբ», – ասել է նա։ Պուշիլինի խոսքերով՝ ԴԺՀ–ն պատրաստ է մասնակցել հանդիպմանը. օրակարգը ճշտվում է։
Պուշիլին. «Ուկրաինայի խնդրով շփման խմբի հանդիպումը հնարավոր է՝ կայանա հունվարի 16-ին»
Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցով շփման խմբի հերթական հանդիպումը հնարավոր է՝ կայանա հունվարի 16-ին Մինսկում։ Այս մասին Դոնեցկի լրատվական գործակալությանը հաղորդել է բանակցություններում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության քաղաքական ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը։
«Մենք նամակ ենք ստացել ԵԱՀԿ–ից համապատասխան առաջարկությամբ», – ասել է նա։
Պուշիլինի խոսքերով՝ ԴԺՀ–ն պատրաստ է մասնակցել հանդիպմանը. օրակարգը ճշտվում է։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։