Տնտեսական

14.01.2015 16:06


Նախարարը չի բացառել էլէներգիայի սակագնի բարձրացումը, իսկ նաիրիտցիների կրճատումն անխուսափելի է

Նախարարը չի բացառել էլէներգիայի սակագնի բարձրացումը, իսկ նաիրիտցիների կրճատումն անխուսափելի է

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ՀԷՑ–ը խոշոր չափի պարտքեր ունի արտադրող կայաններին. 2015թ. հունվարի 1-ի դրությամբ՝ այն կազմում է 15,8 միլիարդ դրամ: Առևտրային բանկերին ՀԷՑ–ի պարտքը կազմում է 220 միլիոն դոլար: Հետևաբար, նա չի բացառել, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա, թեև հավելել է.

Նախագահը հանձնարարել է ամեն ինչ անել, որ այս տարի սակագների բարձրացում տեղի չունենա։

Զախարյանը նաև հավելել է, որ ՀԷՑ–ի ֆինանսական ծանր իրավիճակը պայմանավորված է 2012-2014թթ. մարժային տարիներին ոչ իրատեսական էներգահաշվեկշիռներով, ատոմակայանի լրացուցիչ կանգառով, ջրի սակավությամբ հէկերում թերի արտադրված էլեկտրաէներգիայի հետևանքով առաջացած ֆինանսական ճեղքվածով:

Ինչ վերաբերում է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ճակատագրին, նախարարը հայտարարել է, որ մինչև հունվարի 20-ը նրանց ևս մեկ ամսվա աշխատավարձ կվճարեն, սակայն աշխատակիցների կրճատումն անխուսափելի է։ Փետրվարին 478 աշխատակցի հետ նոր պայմանագիր կստորագրվի, իսկ մինչև ամսվա վերջ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները և «Նաիրիտի» մասնագետները կուսումնասիրեն գործարանի վերագործարկման հնարավորությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը