Ասադ. «Ահաբեկչությունը Ֆրանսիայում Արևմուտքի անհեռատես քաղաքականության հետևանքն է»
Ահաբեկչությունը Ֆրանսիայում դարձել է «Արևմուտքի անհեռատես քաղաքականության հետևանքը, որն աչք էր փակում Սիրիայի ահաբեկչության վրա»։ Այս մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է «Լիտերարնի նովինի» չեխական պարբերականին, որից հատվածներ է մեջբերել «ՍԱՆԱ» գործակալությունը։ «Ճգնաժամի հենց սկզբից մենք զգուշացնում էինք արևմտյան երկրներին, թե ինչով կշրջվի Սիրիայում ահաբեկչության աջակցությունը», – նշել է նա։
Ասադի խոսքերով՝ Արևմուտքն անմիջական պատասխանատվություն է կրում այն բանի համար, թե ինչ է կատարվում այժմ Մերձավոր Արևելքում և Ֆրանսիայում։ Ինչպես կարծում է սիրիացի առաջնորդը, եվրոպական երկրներին հարկ է փոխել քաղաքականությունը, քանի դեռ ուշ չէ։
Ասադ. «Ահաբեկչությունը Ֆրանսիայում Արևմուտքի անհեռատես քաղաքականության հետևանքն է»
Ահաբեկչությունը Ֆրանսիայում դարձել է «Արևմուտքի անհեռատես քաղաքականության հետևանքը, որն աչք էր փակում Սիրիայի ահաբեկչության վրա»։
Այս մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է «Լիտերարնի նովինի» չեխական պարբերականին, որից հատվածներ է մեջբերել «ՍԱՆԱ» գործակալությունը։
«Ճգնաժամի հենց սկզբից մենք զգուշացնում էինք արևմտյան երկրներին, թե ինչով կշրջվի Սիրիայում ահաբեկչության աջակցությունը», – նշել է նա։
Ասադի խոսքերով՝ Արևմուտքն անմիջական պատասխանատվություն է կրում այն բանի համար, թե ինչ է կատարվում այժմ Մերձավոր Արևելքում և Ֆրանսիայում։
Ինչպես կարծում է սիրիացի առաջնորդը, եվրոպական երկրներին հարկ է փոխել քաղաքականությունը, քանի դեռ ուշ չէ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։