Լրահոս

14.01.2015 14:40


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 14-ին, ժամը 00.20-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 24/Ա շենքի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Հունվարի 13-ին, ժամը 20.15-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «Բայդ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Բայդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 13-ին, ժամը 19.40-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ հայտնել, որ հունվարի 12-ին Վանաձորի շուկայի մոտ դեղին «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդն իր կնոջը վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի:
Մեկնած օպերատիվ խմբին տուժած կինը բացատրություն է տվել, որ հունվարի 12-ին, ժամը 16.00-ին, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 49 շենքի դիմաց անհայտ պետհամարանիշի «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի 3/Ա/1 հասցեի մոտ «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծաղկի խանութ-սրահի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 13-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ հունվարի 13-ին, ժամը 00.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով ուղևոր ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը