Լրահոս

14.01.2015 14:34


Իրանը սադրանք է համարել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների նոր հրապարակումը

Իրանը սադրանք է համարել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների նոր հրապարակումը

Իրանը կտրուկ դատապարտել է ֆրանսիական «Charlie Hebdo» թերթի՝ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարով նոր հրապարակումը։
Ինչպես հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը, ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը դա գնահատել է որպես հերթական սադրանք։
«Մենք դատապարտում ենք ֆրանսիական շաբաթաթերթի սադրիչ քայլը, քանզի դա հարվածում է մահմեդականների զգացմունքներին, – հայտարարել է Աֆհամը Թեհրանում։ – Անթույլատրելի է՝ ինչպես են Արևմուտքում չարաշահում խոսքի ազատությունը»։
Ֆրանսիական խմբագրությունը, ըստ «Թասնիմ»–ի, ոչ մեկ անգամ է սադրել մահմեդականների զայրույթը Մուհամմեդի ծաղրանկարները հրապարակելիս։
Հիշեցնենք՝ շաբաթաթերթի այսօրվա համարի առաջին էջում՝ 3 մլն օրինակ տպաքանակով, պատկերված է Մուհամմեդը «Ես՝ Շառլին եմ» ցուցանակով։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը