Կարծիք

14.01.2015 14:24


«Իշխանություններն ինչ կարողացան՝ արեցին, այսինքն՝ ոչ մի բան էլ չկարողացան ու ոչ մի բան էլ չարեցին»

«Իշխանություններն ինչ կարողացան՝ արեցին, այսինքն՝ ոչ մի բան էլ չկարողացան ու ոչ մի բան էլ չարեցին»
Հիմա էլ ֆեյքերով կոչ են անում չքաղաքականացնել Գյումրու միջադեպը ու չփորձել դրանով դիվիդենտներ շահել՝ սլաքները ուղղելով դեպի ՀՀ իշխանություններ։ Տո դուք էլ, ձեր դիվիդենտն էլ, մարդիկ ու էդ թվում՝ ես, ուզում ենք հասկանալ՝ մենք իշխանություն ունե՞նք, որն իր քաղաքացու շահերը կամ իրավունքները վեր կդասի այլ քաղաքացու իրավունքներից կամ սեփական աթոռը կորցնելու վտանգից, թե՞ հույսներս կտրենք ու գլխներիս ճարը տեսնենք։ Ռուսաստանին ենք մեղադրում, բայց իրենք իրենց քաղաքացուն, նույնիսկ մի ամբողջ ընտանիք սպանածին տեր են կանգնում, իսկ մեր կողմից ոչ մի պաշտոնական պահանջ, ոչ մի քայլ, ոչ մի գործողություն։

Փաստորեն, երեկվա կարծիքները ճիշտ էին. ռուսական ռազմաբազայից փախած ռուսը կատարում է հանցագործություն, ռուսները զինված սկսում են որոնել, ռուսները բերման են ենթարկում, ռուսական հետաքննող խումբ է գալիս, ու հայտարարվում է, որ դատավարությունը պետք է տեղի ունենա ՌԴ օրենսդրությամբ, Հայաստանն ընդհանրապես կապ չունի էս ամենի հետ, հետո՞ ինչ, որ սպանվել է հայ ընտանիք Հայաստանի երկրորդ քաղաքում, հետո՞ ինչ, որ ունենք կինոյի տղա ոստիկաններ ու այլ ուժային կառույցներ, հիմա սենց ստացվեց, իշխանություններին մի՛ քննադատեք, հարգե՛ք անմեղ զոհերին, քաղաքական դիվիդենտներ մի՛ շահեք. իշխանություններն ինչ կարողացան՝ արեցին, այսինքն՝ ոչ մի բան էլ չկարողացան ու ոչ մի բան էլ չարեցին, բա արժե՞ դրա համար քննադատել։
Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը