Պակիստանի հյուսիս–արևմուտքի դպրոցներում ուսուցիչներին թույլատրել են դասերի հաճախել զենքով
Պակիստանի հյուսիս–արևմուտքի դպրոցներում արական սեռի ուսուցիչներին թույլատրել են դասերի հաճախել զենքով։ Այս մասին հաղորդում է «Գեո–Թիվի» հեռուստաալիքը։ Հայբեր–Փահթունհվա նահանգի իշխանությունները ստիպված են դիմել նման միջոցների Փեշավարի միջնակարգ դպրոցում դեկտեմբերի 6-ի ահաբեկչությունից հետո, որի ժամանակ մոտ 150 մարդ էր զոհվել, այդ թվում՝ 134 երեխա։ Այդ նահանգի կրթական հաստատությունների ուսուցիչներն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս կարող են ունենալ պաշտոնապես գրանցված զենք դպրոցի տարածքում հնարավոր ահաբեկչությունները կանխելու համար։ Այս մասին հայտնել է տեղական վարչության ներկայացուցիչը։
Պակիստանի հյուսիս–արևմուտքի դպրոցներում ուսուցիչներին թույլատրել են դասերի հաճախել զենքով
Պակիստանի հյուսիս–արևմուտքի դպրոցներում արական սեռի ուսուցիչներին թույլատրել են դասերի հաճախել զենքով։ Այս մասին հաղորդում է «Գեո–Թիվի» հեռուստաալիքը։
Հայբեր–Փահթունհվա նահանգի իշխանությունները ստիպված են դիմել նման միջոցների Փեշավարի միջնակարգ դպրոցում դեկտեմբերի 6-ի ահաբեկչությունից հետո, որի ժամանակ մոտ 150 մարդ էր զոհվել, այդ թվում՝ 134 երեխա։
Այդ նահանգի կրթական հաստատությունների ուսուցիչներն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս կարող են ունենալ պաշտոնապես գրանցված զենք դպրոցի տարածքում հնարավոր ահաբեկչությունները կանխելու համար։ Այս մասին հայտնել է տեղական վարչության ներկայացուցիչը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։