Լրահոս

14.01.2015 13:58


Մահացել է ռեժիսոր, դերասան, մանկավարժ Յուրի Էլոյանը

Մահացել է ռեժիսոր, դերասան, մանկավարժ Յուրի Էլոյանը

Այսօր առավոտյան՝ լուսադեմին, ծանր հիվանդությունից հետո 74 տարեկան հասակում մահացել է անվանի հայ ռեժիսոր, մանկավարժ, դերասան Յուրի էլոյանը: Յուրի Էլոյանը բազում բեմականացումների հեղինակ էր: Առանձնակի արժեք ունեն նրա հեռուստաթատրոնի մի շարք բեմադրությունները: Դրանցից են` Ե. Շվարց, «Երկու թխկի» (կեն­դանիեթեր), Ա. Պետրոսյան, «Աբգար դպիր Թոխաթեցին», Վ. Սարոյան, «Մարդկային կատակերգություն», Ա. Չեխով, «Հիվանդասենյակ N16» (վերջին երկուսի բեմականացումը կատարել է ինքը), Կ. Չապեկ, «Ինչպես է բեմադրվումպիեսը», է. դե Ֆիլիպո, «Տրոմբոնահարը», Կ. Խոդիկյան, «Դար­պասներ»: Ռեժիսորը տասնհինգից ավելի ներկայացումներ է իրականացրել ռադիոթատրոնում։ Էլոյանը հեռուստատեսային թատրոն բերեց ինքնատիպ, թարմ, մետաֆորիկ ռեժի­սորական մտածողություն եւ հնարքներ` իր մնայուն հետքը թողնելով արվեստի եւ տեխնիկայի այդ բնագավառում։

էլոյանի ուսանողների մասնակցությամբ բեմադրություններից ժամանակին մեծ աղմուկ են հանել Սերվանտեսի եւժակ Պրեւերի նույնանուն «Հրաշքների թատրոն» գործերը։ Նա առաջին անգամ Երեւանում` «Ռոսիա» կինոթատրոնում,հիմնադրել է «Սրճարան-թատրոն»:

էլոյանը հավատում էր, որ ժամանակակից թատրոնն այսօր կարիք ունի դերասանական անհատականությունների, նա գտնում էր, որ թատրոնը պետք է հենվի դե­րասանական արվեստի վրա։ Նա լի էր հավատով եւ երազանքներ էր փայփայում` հայ թատրոնի համար լավագույն ապագա ակնկալելով:

Այս խորագրի վերջին նյութերը