Պետության արդյունավետ կառավարման համար կան հանրության կողմից մշակված մեխանիզմներ և գործառույթներ, որոնք կիրառվում է տարբեր երկրներում։ Սահմանադրությունը ամենատարածված և գլխավոր օրենսգիրքն է, որը համաժողովրդավարական քննարկումներով ընդունվում է, և կիրարկվում է շատ պետություններում։
Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո ընդունվեց երկրի Սահմանադրությունը, որը լրացումներով և փոփոխություններով գործում է մինչ օրս։
Ցավոք, օրվա իշխանությունը գործող Սահմանադրությունը շահագործում է ըստ իր նպատակահարմարության և ճաշակի, որ քիմքը չվնասի։
Արդյունքում՝ ունենք ոչ միայն պետականամետ մտածողությունից հեռու իշխանության պտուղներ, այլ դիտորդական առաքելություն իրականացնող այրեր…, որոնք առիթ–անառիթ ճանապարհորդում են տաք երկրներ, ընդունում այլ երկրներից ժամանած մեծ և փոքր չինովնիկների օգնականնների, կազմակերպում են նրանց խնջույքները և գոհ ու երջանիկ ժպիտով 3 անգամ համբուրվում Զվարթնոց օդանավակայանում ու ճանապարհում։
Իսկ հետո գալիս են և բազմոցում փիքր են անում, թե ինչպես և ում անունով օտարել այս կամ այն հսկա արտադրությունը, որ հետքը չմնա, ու հետո ոչ ոք գլխի չընկնի՝ ով է իրական սեփականատերը։
Աղքատության 33 տոկոսը, գործազրկության 20 տոկոսը և ահագնացող արտագաղթը խոսում են այն մասին, որ երկրում սոցիալական վիճակը ճգնաժամային է։
Ի դեպ, ճգնաժամային է նաև բանկային համակարգի վիճակը, որի շուրջ վերջին տարիներին ստեղծվել էր առասպել…։
Ցավոք, ճգնաժամային է նաև ոչ միայն բանակային համակարգը, այլ նաև իշխանության կադրային բանկն իր բոլոր թևերում։
Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը թույլ է տալիս շեշտադրելու, որ երկիրը հաստատուն քայլերով դուրս է եկել սահադաշտ…։
Տարիներով աշխատավարձ չստացող «Նաիրիտի» աշխատակիցները չեն կարողանում գտնել սեփականատիրոջը կամ նրա եղբայրներին և ստիպված գալիս են Հանրապետության Հրապարակ կամ Բաղրամյան 26։ Եվ աշխատավարձ խնդրող մի քանի տասնյակ մարդու դիմավորում են զգոն և զգաստ կանգնած հարյուրի հասնող ոստիկաններ։
Գյումրիում օրերս կատարված սպանդի, ռուս ստահակի հայտանաբերման պարագայում մերոնք դառնում են շատ զուսպ այլոց կարծիքը հարգող և ըմբռնող ուժայիններ։ Տպավորություն է ստեղծվում, որ մեր իրավապահները կարող են դառնալ նաև լուրջ իրավապաշտպաններ՝ առաջ անցնելով Ռուսաստանի հայտնի իրավապաշտպաններից։ Աստված չանի՝ ոճրագործին պաշտպանի Ռուսաստանի հայտի իրավապաշտպան Ռեզնիկը։
Ստեղծված իրավիճակը թույլ է տալիս բարձրաձայնելու, որ օրվա իշխանություններն ունեն ոչ միայն հավակնություններ վերարտադրվելու, այլև՝ անճարակություն։
Այսքանից հետո մնում է ասել, որ ՀՀ սահմանադրությունը փոխելով՝ երկրում ապրող քաղաքացիների կյանքը չի գեղեցկանա։
Հայաստանի բուհերիարհեստակցականկազմակերպություններիճյուղայինհանրապետականմիությաննախագահ ԳառնիկՎաղարշակյան
Սահմանադրությո՞ւնն է, որ պետք է ձեզ գեղեցկացնի

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյան