Նորայր Նորիկյան. «Կասկածելի է ոչ միայն ռուսական կողմի շահագրգռվածությունը, այլ նաև հայկական կողմի լռելը» (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Նորայր Նորիկյանն անդրադարձավ հունվարի 12-ին Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված ընտանիքի սպանությանը: Փաստաբանի խոսքով՝ ակնհայտ է, որ արծածվող հարցը, այն է, թե որ երկրի իրավապահները պետք է քննեն գործը, կարգավորվում է 1995-1997 թթ. Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի, դրա գտնվելու հետ կապված գործերով իրավասության ու փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրով.
«Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ ռուսական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից Հայաստանի տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը՝ Հայաստանի օրենսդրության կիրառմամբ: Համաձայնագրով սահմանված են նաև բացառություններ, սակայն նշված դեպքը որևէ բացառության չի ենթարկվում: Այս գործում այլևս ավարտվել է իրավաբանական կողմը և սկսվել է սպեկուլյացիայի փուլը, որի մեկնարկը տրվել է ՀՀ դատախազության կողմից: Ինչ վերաբերում է դատախազության հիմնավորմանը, փաստաբանն ասաց, որ իր համար դատախազության պնդումներն անհասկանալի են. հղում է արվում ՌԴ-ի Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Լավ, բայց այս հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով: Երկրորդ՝ ՀՀ տարածքում կատարված է համարվում այն հանցանքը, որը սկսվել, ընթացել և ավարտվել է ՀՀ-ում»:
Բանախոսն ասաց, որ ելնելով վերոնշյալից՝ մի շարք հարցեր են առաջանում, որոնց պատասխանը պետք է տա ՀՀ գլխավոր դատախազությունը.
«Ի՞նչ կապ ունի և ո՞ր օրենքով է ՀՀ-ում գործում ՌԴ սահմանադրությունը և նրա 61-րդ հոդվածը: Ո՞ր իրավական հիմքով էին ռուսական ռազմաբազայի զինծառայողները՝ մինչև ատամները զինված, շրջում Հայաստանի տարածք հանդիսացող Գյումրի քաղաքում ու որոնում հանցագործություն կատարած անձին: Ո՞ր իրավական հիմքով է հանցագործության մեջ կասկածվող անձը հայտնաբերվելուց հետո տեղափոխվել ռուսական բազա: Ինչո՞ւ ռուս զինծառայողին գտնելուց հետո չեն հանձնել հայ իրավապահներին: Ե՞րբ են ՀՀ իրավապահ մարմինները տեղեկացել կասկածյալի հայտնաբերման մասին: Ինչո՞վ է պայմանվորված Ռուսատանի Դաշնության իրավապահների այս նախանձախնդրությունը քրեական գործը իրենց վերահսկողության տակ վերցնելու առումով. եթե դուրս գանք հարցի էմոցիոնալ հարթությունից, ապա տեղի է ունեցել առանձնապես ծանր հանցագործություն ՀՀ տարածքում, և ենթադրվում է, որ պետք է ՀՀ տարածքում տրվեր իրավական ընթացք: Սակայն կասկածելի է ոչ միայն ռուսական կողմի շահագրգռվածությունը, այլ նաև հայկական կողմի լռելը»:
Նորայր Նորիկյան. «Կասկածելի է ոչ միայն ռուսական կողմի շահագրգռվածությունը, այլ նաև հայկական կողմի լռելը» (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Նորայր Նորիկյանն անդրադարձավ հունվարի 12-ին Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված ընտանիքի սպանությանը: Փաստաբանի խոսքով՝ ակնհայտ է, որ արծածվող հարցը, այն է, թե որ երկրի իրավապահները պետք է քննեն գործը, կարգավորվում է 1995-1997 թթ. Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի, դրա գտնվելու հետ կապված գործերով իրավասության ու փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրով.
«Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ ռուսական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից Հայաստանի տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը՝ Հայաստանի օրենսդրության կիրառմամբ: Համաձայնագրով սահմանված են նաև բացառություններ, սակայն նշված դեպքը որևէ բացառության չի ենթարկվում: Այս գործում այլևս ավարտվել է իրավաբանական կողմը և սկսվել է սպեկուլյացիայի փուլը, որի մեկնարկը տրվել է ՀՀ դատախազության կողմից: Ինչ վերաբերում է դատախազության հիմնավորմանը, փաստաբանն ասաց, որ իր համար դատախազության պնդումներն անհասկանալի են. հղում է արվում ՌԴ-ի Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Լավ, բայց այս հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով: Երկրորդ՝ ՀՀ տարածքում կատարված է համարվում այն հանցանքը, որը սկսվել, ընթացել և ավարտվել է ՀՀ-ում»:
Բանախոսն ասաց, որ ելնելով վերոնշյալից՝ մի շարք հարցեր են առաջանում, որոնց պատասխանը պետք է տա ՀՀ գլխավոր դատախազությունը.
«Ի՞նչ կապ ունի և ո՞ր օրենքով է ՀՀ-ում գործում ՌԴ սահմանադրությունը և նրա 61-րդ հոդվածը: Ո՞ր իրավական հիմքով էին ռուսական ռազմաբազայի զինծառայողները՝ մինչև ատամները զինված, շրջում Հայաստանի տարածք հանդիսացող Գյումրի քաղաքում ու որոնում հանցագործություն կատարած անձին: Ո՞ր իրավական հիմքով է հանցագործության մեջ կասկածվող անձը հայտնաբերվելուց հետո տեղափոխվել ռուսական բազա: Ինչո՞ւ ռուս զինծառայողին գտնելուց հետո չեն հանձնել հայ իրավապահներին: Ե՞րբ են ՀՀ իրավապահ մարմինները տեղեկացել կասկածյալի հայտնաբերման մասին:
Ինչո՞վ է պայմանվորված Ռուսատանի Դաշնության իրավապահների այս նախանձախնդրությունը քրեական գործը իրենց վերահսկողության տակ վերցնելու առումով. եթե դուրս գանք հարցի էմոցիոնալ հարթությունից, ապա տեղի է ունեցել առանձնապես ծանր հանցագործություն ՀՀ տարածքում, և ենթադրվում է, որ պետք է ՀՀ տարածքում տրվեր իրավական ընթացք: Սակայն կասկածելի է ոչ միայն ռուսական կողմի շահագրգռվածությունը, այլ նաև հայկական կողմի լռելը»:
Աղբյուը՝ zham.am