Բանգլադեշում անկարգությունների ընթացքում 17 մարդ է զոհվել
Բանգլադեշում անկարգությունների ընթացքում 17 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է «Սինխուա» գործակալությունը։ Անկարգությունները բռնկվել են արդեն իներորդ օրը շարունակվող «տրանսպորտային շրջափակման» ընթացքում, որը հայտարարել են Բանգլադեշի ընդդիմադիր Ազգայնական կուսակցությունը (երկրի նախկին վարչապետ Բեգում Հալեդ Զիյայի) և իսլամամետ «Ջամաաթ–ի–իսլամի» կուսակցությունը։ Միթհապուկուր հյուսիսային շրջանում ընդդիմության կողմնակիցներն ավտոբուս են այրել, որն ուղղվում էր երկրի մայրաքաղաք Դաքքա։ Ոստիկանության տվյալներով՝ չորս ուղևոր զոհվել է, 11 մարդ՝ վիրավորվել։ Երեքշաբթի ցուցարաները ևս մի քանի ավտոբուս են այրել երկրի տարբեր շրջաններում. այդ ակցիաներին երկու մարդ է զոհ գնացել։ Ընդդիմությունը կառավարությունից պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նախորդ տարվա հունվարին կառավարող Ազգային լիգան, Շեյխ Հասինի գլխավորությամբ, հաղթել է խորհրդարանական ընտրություններում և կառավարություն ձևավորել։ Սակայն ընդդիմությունը չի ընդունել քվեարկության արդյունքները՝ անվանելով դրանք ոչ լեգիտիմ։
Բանգլադեշում անկարգությունների ընթացքում 17 մարդ է զոհվել
Բանգլադեշում անկարգությունների ընթացքում 17 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է «Սինխուա» գործակալությունը։
Անկարգությունները բռնկվել են արդեն իներորդ օրը շարունակվող «տրանսպորտային շրջափակման» ընթացքում, որը հայտարարել են Բանգլադեշի ընդդիմադիր Ազգայնական կուսակցությունը (երկրի նախկին վարչապետ Բեգում Հալեդ Զիյայի) և իսլամամետ «Ջամաաթ–ի–իսլամի» կուսակցությունը։
Միթհապուկուր հյուսիսային շրջանում ընդդիմության կողմնակիցներն ավտոբուս են այրել, որն ուղղվում էր երկրի մայրաքաղաք Դաքքա։ Ոստիկանության տվյալներով՝ չորս ուղևոր զոհվել է, 11 մարդ՝ վիրավորվել։ Երեքշաբթի ցուցարաները ևս մի քանի ավտոբուս են այրել երկրի տարբեր շրջաններում. այդ ակցիաներին երկու մարդ է զոհ գնացել։
Ընդդիմությունը կառավարությունից պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։
Նախորդ տարվա հունվարին կառավարող Ազգային լիգան, Շեյխ Հասինի գլխավորությամբ, հաղթել է խորհրդարանական ընտրություններում և կառավարություն ձևավորել։ Սակայն ընդդիմությունը չի ընդունել քվեարկության արդյունքները՝ անվանելով դրանք ոչ լեգիտիմ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։