Փոլ Մաքքարթնին քննադատում է ռոք երաժշտության պատմության դասընթացները
«Beatles» խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ քննադատել է ժամանակակից փոփ և ռոք երաժշտության պատմության դասընթացները, որոնք ուսուցանվում են տարբեր երկրների երաժշտական հաստատություններում։ Նման կրթական դասընթացները նա ծիծաղելի է համարել, սակայն հետո խոստովանել, որ իր արվեստը դարձել է ուսումնասիրության առարկա։ Փոլը պատմել է, որ իմացել է իր արվեստի ուսուցանման մասին դպրոցներում, երբ իր երեխաներից մեկի դասագրքում նկատել է «The Beatles»–ի մասին պատմությունը։ «Ինձ համար դա ծիծաղելի է թվում, որովհետև մենք երբեք չենք ուսումնասիրել. պարզապես սիրում էինք Էլվիսի, Չակ Բերրիի, Լիտլա Ռիչարդի երաժշտությունը, և դա մեզ համար չի եղել ուսուցում։ Երաժշտության պատմության ուսուցանումն ապագայում հաջողություն չի երաշխավորում։ Դուք չեք հավատում, չէ՞, որ քոլեջի ավարտից հետո Բոբ Դիլան կդառնաք», – հարցրել է Մաքքարթնին։
Փոլ Մաքքարթնին քննադատում է ռոք երաժշտության պատմության դասընթացները
«Beatles» խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ քննադատել է ժամանակակից փոփ և ռոք երաժշտության պատմության դասընթացները, որոնք ուսուցանվում են տարբեր երկրների երաժշտական հաստատություններում։ Նման կրթական դասընթացները նա ծիծաղելի է համարել, սակայն հետո խոստովանել, որ իր արվեստը դարձել է ուսումնասիրության առարկա։
Փոլը պատմել է, որ իմացել է իր արվեստի ուսուցանման մասին դպրոցներում, երբ իր երեխաներից մեկի դասագրքում նկատել է «The Beatles»–ի մասին պատմությունը։
«Ինձ համար դա ծիծաղելի է թվում, որովհետև մենք երբեք չենք ուսումնասիրել. պարզապես սիրում էինք Էլվիսի, Չակ Բերրիի, Լիտլա Ռիչարդի երաժշտությունը, և դա մեզ համար չի եղել ուսուցում։ Երաժշտության պատմության ուսուցանումն ապագայում հաջողություն չի երաշխավորում։ Դուք չեք հավատում, չէ՞, որ քոլեջի ավարտից հետո Բոբ Դիլան կդառնաք», – հարցրել է Մաքքարթնին։