Գ. Աթանեսյան. «Անընդհատ սխալ հասցեով ենք ուղղում մեր պահանջները»
Բայց ինչ հետաքրքիր ազգ ենք մենք: Միշտ ինչ-որ մի բան պահանջում ենք, բայց հերիք չէ, որ պահանջներին պատրաստ չենք տեր կանգնել, այլ նաև անընդհատ սխալ հասցեով ենք ուղղում մեր պահանջները: Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից հետո Հունգարիայից էինք պահանջում ներողություն խնդրել, Սերժի` ԵՏՄ-ին միանալու որոշումից հետո Պուտինի հրաժարականն էինք պահանջում, Ուորլիքի հայտարարություններից հետո պահանջում էինք Ուորլիքի հրաժարականը, սահմանում տեղի ունեցող ողբերգական դեպքերի կապակցությամբ պահանջում ենք Իլհամի և ամբողջ աշխարհի իշխանությունների հրաժարականը:
Հիմա էլ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո պահանջում ենք Պուտինի հրաժարականը: Մի խոսքով, մեզ մոտ մեղավոր են բոլորը, բացի մեր երկրի իշխանություններից:
Ժողովո՛ւրդ, սթափվե՛ք, մենք արդեն քանի տասնամյակներ ինքնիշխան, անկախ պետություն ենք: Ե՞րբ եք դա հասկանալու: Ե՞րբ եք, ի վերջո, հասկանալու, որ երկրի ներքին և արտաքին քաղաքականության համար առաջին հերթին պատասխանատու են ՄԵՐ երկրի իշխանությունները, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար (լինի դա քաղաքի կենտրոնում նկարած ազիկների դրոշը, գնաճը, համատարած աղքատությունը կամ Գյումրիում տեղի ունեցած սարսափելի սպանությունը) նույնպես պատասխանատու են առաջին հերթին մեր իշխանությունները, որոնց հիմնական նպատակն է ապահովել երկրի բնակչության անվտանգությունը և երկրում ստեղծված իրավիճակի կայունությունը: Սա ՄԵՐ երկրի իշխանությունների ՊԱՐՏՔՆ է:
Եվ եթե մեզ չեն հարգում միջազգային հարաբերությունների դաշտում, եթե մեր երկրի սրտում ադրբեջանական դրոշի նկարն է հայտնվում, եթե մեր ժողովուրդը ֆինանսապես հազիվ է կարողանում ծայրը ծայրին կպցնել, եթե մեր երկրի ամեն 3-րդ բնակիչն աղքատ է, եթե երկրից մարդիկ շտապ կերպով արտագաղթում են, եթե մարդիկ ստիպված են ամեն օր դուրս գալ փողոց, որպեսզի պաշտպանեն իրենց` մարդավայել կյանք ունենալու իրավունքը, եթե երկրի ստրատեգիկ օբյեկտներն աջ ու ձախ վաճառվում են, իսկ երկրի իշխանությունն անընդհատ միանձյա որոշումներ է կայացնում, եթե մեր երկրում այլ երկրի քաղաքացին սարսափելի ձևով սպանում է մի ամբողջ ընտանիք, բայց մեր երկրի իշխանությունները սուսուփուս պատրաստ են հանձնել նրան այլ երկրի դատին, ապա էս ամենի համար մեղավոր են ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Եվ պետք է պահանջել հենց ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, քանի որ նրանք ՉԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ իրենց հիմնական պարտավորությունները, ինչը լեգիտիմ և լեգալ է դարձնում նրանց հրաժարականի պահանջը:
Դե ուրեմն, եկեք վերջապես սովորենք մեր պահանջները ճիշտ հասցեով ուղղել:
Հ.Գ.: Այս գրառումը, բնականաբար, ուղղված չէ իշխանական պրոյեկտներին և հաճախորդներին: Նրանք էս ամենը շատ էլ լավ հասկանում են, բայց դե, բնակարաններ գնելու հարցեր կան, արտասահմաններ գնալ-գալ կա և այլն:

Գրիգոր Աթանեսյան