Կարծիք

14.01.2015 11:49


Հունվարի 20-ի խորհրդաժողովով ոչիշխանականները ևս մեկ քայլ առաջ կկատարեն

Հունվարի 20-ի խորհրդաժողովով ոչիշխանականները ևս մեկ քայլ առաջ կկատարեն

Որքան մոտենում է հունվարի 20-ին կայանալիք խորհրդաժողովը, այնքան իշխանական և մերձիշխանական նյարդերն էլ ավելի են բորբոքվում։ Ոմանք փորձում են, ինչպես միշտ, իրենց հարմար տեսանկյունից ներկայացնել այն՝ ինչ-որ անհեթեթ մեկնաբանություններով և վերլուծություններով, և դժվար չէ գուշակել, թե ովքեր և ինչ նպատակով են ցանկանում խեղաթյուրել իրականությունը։ Իրականում շատ մտածել պետք չէ՝ հասկանալու, թե ինչ է ներկայացնում այդ խորհրդաժողովը։ Բառը ինքնին բացատրում է սպասվելիքը՝ ժողով, որը նպատակ է հետապնդում խորհուրդների, առաջարկների և քննարկումների արդյունքում նոր թափ հաղորդել շարժմանը և այդ շարժմանը ներգրաված ուժերին և անձանց վերստին հավաստիացնել, որ ցանկացածի կարծիքը և առաջարկը ունի իր ուրույն տեղը և քննարկման ենթակա է, ինչը միանգամայն ողջունելի է: Այս ամենը շատ լավ գիտակցելով՝ կարծում եմ՝ նախաձեռնող կողմը՝ ԲՀԿ-ն, ամեն կերպ կփորձի հասկացնել իրեն հետևողներին, որ պայքարի մասնիկ կազմող ցանկացած ոք կարևոր է հենց իր՝ ԲՀԿ-ի համար։ Բացի սա, կա ևս մեկ կարևոր դրական կողմ այս խորհրդաժողովում՝ հանրությանը ցույց տալ, որ շարժումը ամենևին չի մարել, այն միշտ կա, և փնտրվում են բոլոր հնարավոր տարբերակները լուրջ համակարգային փոփոխություններ իրականացնելու համար։ Ուրեմն, զինվենք համբերությամբ, սպասենք հունվարի 20-ին կայանալիք խոհրդաժողովին։

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը