Արծվիկ Մինասյանին Սերժ Սարգսյանի խոսքերը հիասթափեցրել են
-Ցավոք, ես հիասթափվել եմ նախագահի երեկվա խոսքերից,- «Հայելի» ակումբում լրագրողներին ասել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հնչած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին.
-Նախագահի խոսքից ես եզրակացրեցի, որ նախաձեռնողը եղել ենք մե՛նք, և ոչ ոք չի՛ պարտադրել մեզ։ Այդ դեպքում ես ուղղակի պետք է հարց ուղղեմ՝ եթե մենք նախաձեռնողն ենք, ապա մինչ այդ մենք կարողացե՞լ ենք գնահատել տնտեսական, սոցիալական և այլ ոլորտների հնարավոր բոլոր ռիսկերը, որ նոր այդ նախաձեռնությունն իրականացրել ենք։ Եվ երկրորդ հռետորական հարցը՝ այս փաստաթղթի նախագիծը որտե՞ղ է ծնվել, ես ո՞ր երկրի շահը տեսնեմ սրա տակ՝ բացի Թուրքիայի շահից։
Ա. Մինասյանը համամիտ չէ նաև Ս. Սարգսյանի կողմից, օրինակ, Իրանը և Թուրքիան համեմատելու հետ։
-Ոչ ճիշտ համադրություն։ Չի՛ կարելի Իրանի հետ մեր հարաբերությունները նույնականացնել կամ փորձել համարժեք դարձնել Թուրքիայի հետ կապված հարաբերություններին,- ասել է Ա. Մինասյանը,-Թուրքիան Հայաստանին դիտում է որպես հակառակորդ, ագրեսոր, թշնամի երկիր։ Առհավատչյան երեկ հեռուսատեսությամբ ցուցադրված կադրն էր, որտեղ դպրոցներում բաժանված դասագրքերում Հայաստանը պարզապես չկար. թուրքական տարածք էր։ Մենք պետք է իմանանք, որ թուրքերի հետ հարաբերություններում չափազանց զգույշ պետք է լինել։ Հարաբերություններ հաստատելը չի նշանակում անվերադարձ կորցրած եղբորը գտնելու քաղաքականություն վարել։

7or.am