ԱՄՆ նախագահի խորհրդականը պատրաստ է օգնել Հիլարի Քլինթոնին ընտրական քարոզարշավ անցկացնելու հարցում
Բարաք Օբամայի խորհրդական Ջոն Պոդեստան պատրաստակամություն է հայտնել օգնել նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին՝ անցկացնելու նախընտրական քարոզարշավը, եթե վերջինը 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում դնի իր թեկնածությունը։ Այս մասին ասվում է ամերիկյան «Wall Street Journal» թերթում հրապարակված հոդվածում։ Թերթի աղբյուրների հավաստմամբ՝ Պոդեստան կարող է դառնալ Քլինթոնի օգնականը, երբ փետրվարին կլքի Օբամայի վարչակազմը։
«Այդ քայլն այսօր հանդիսանում է այն ամենահստակ վկայությունը, որ Քլինթոնը թիմ է հավաքագրում՝ մասնակցելու 2016թ. նախընտրական քարոզարշավին», – ընդգծում է թերթը։ ԱՄՆ նախկին առաջին տիկինը, սակայն, դեռևս պաշտոնապես չի հայտարարել՝ մտադի՞ր է արդյոք պայքարել 2016թ. նախագահի աթոռի համար։
ԱՄՆ նախագահի խորհրդականը պատրաստ է օգնել Հիլարի Քլինթոնին ընտրական քարոզարշավ անցկացնելու հարցում
Բարաք Օբամայի խորհրդական Ջոն Պոդեստան պատրաստակամություն է հայտնել օգնել նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին՝ անցկացնելու նախընտրական քարոզարշավը, եթե վերջինը 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում դնի իր թեկնածությունը։ Այս մասին ասվում է ամերիկյան «Wall Street Journal» թերթում հրապարակված հոդվածում։
Թերթի աղբյուրների հավաստմամբ՝ Պոդեստան կարող է դառնալ Քլինթոնի օգնականը, երբ փետրվարին կլքի Օբամայի վարչակազմը։
«Այդ քայլն այսօր հանդիսանում է այն ամենահստակ վկայությունը, որ Քլինթոնը թիմ է հավաքագրում՝ մասնակցելու 2016թ. նախընտրական քարոզարշավին», – ընդգծում է թերթը։
ԱՄՆ նախկին առաջին տիկինը, սակայն, դեռևս պաշտոնապես չի հայտարարել՝ մտադի՞ր է արդյոք պայքարել 2016թ. նախագահի աթոռի համար։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։