Մասնագետները սկսել են «AirAsia» օդանավի սև արկղերի վերծանումը
Ինդոնեզացի մասնագետներն այսօր անցել են օդանավի ինքնագրիչների վերծանմանը, որոնք գտնվել են «AirAsia Indonesia» ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում՝ Ճավա ծովում։ «Մեկ շաբաթից մենք կկարողանանք ստանալ վերծանման տվյալները», – «Ռեյթեր» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ինդոնեզիայի Տրանսպորտի անվտանգության ազգային հանձնաժողովի գլխավոր քննիչ Մարջոնո Սիսվոսուվարնոն։ Այս շաբաթ ինդոնեզացի փրկարարներին հաջողվել է ջրի երես հանել կործանված ինքնաթիռի երկու ինքնագրիչները, որից հետո դրանք հասցվել են երկրի մայրաքաղաք Ջակարտա։ Փրկարարների տվյալներով՝ երկու ինքնագրիչն էլ գտնվում է լավ վիճակում։
Մասնագետները սկսել են «AirAsia» օդանավի սև արկղերի վերծանումը
Ինդոնեզացի մասնագետներն այսօր անցել են օդանավի ինքնագրիչների վերծանմանը, որոնք գտնվել են «AirAsia Indonesia» ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում՝ Ճավա ծովում։
«Մեկ շաբաթից մենք կկարողանանք ստանալ վերծանման տվյալները», – «Ռեյթեր» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ինդոնեզիայի Տրանսպորտի անվտանգության ազգային հանձնաժողովի գլխավոր քննիչ Մարջոնո Սիսվոսուվարնոն։
Այս շաբաթ ինդոնեզացի փրկարարներին հաջողվել է ջրի երես հանել կործանված ինքնաթիռի երկու ինքնագրիչները, որից հետո դրանք հասցվել են երկրի մայրաքաղաք Ջակարտա։ Փրկարարների տվյալներով՝ երկու ինքնագրիչն էլ գտնվում է լավ վիճակում։
Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։